Ռուսթավիում 98 ընտանիքի բնակարան է հատկացվել խորհրդանշական գնով - մեկ լարիով
Ռուսթավիի քաղաքապետարանից հայտնում են, որ Ռուսթավիում չգրանցված բնակարանների սեփականության վկայականների տրամադրման գործընթացը շարունակվում է տարիներ շարունակ։ Վրաստանի կառավարության որոշմամբ ևս 98 ընտանիքի բնակարան է հատկացվել խորհրդանշական գնով – մեկ լարիով։ Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն և Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին «Վրացական երազանք»-ի Ռուսթավի սակրեբուլոյի խմբակցության անդամների հետ բնակչությանն են ներկայացրել բնակարանների օրինականացման մասին տեղեկատվություն և հանձնել կառավարության որոշման պատճենը։
98 ընտանիք, որոնց կառավարության որոշմամբ բնակարան է հատկացվել, միայն սեփականության իրավունքի վկայական ստանալու համար պետք է գրանցվեն հանրային ռեգիստրում:
Ռուսթավիում բնակարանների օրինականացման գործընթացը սկսվել է մեկուկես տարի առաջ: Մինչ օրս Կառավարության որոշմամբ օրինականացվել են 600 ռուսթավցի ընտանիքի բնակարանային տարածքները։ Ռուսթավի քաղաքապետարանի գույքի կառավարման ծառայությունն այս փուլում իրականացնում է բնակարանի սեփականության իրավունքի փոխանցումը ևս հարյուր ընտանիքի համար։