Ռուսթավիի «Ռեցա» դպրոցի տնօրենի խոսքով՝ աշակերտները տարհանվել են աղետի գոտուց
Ռուսթավիի «Ռեցա» դպրոցի տնօրեն Վախո Աբաիշվիլիի խոսքով, դպրոցի աշակերտները տարհանվել են աղետի գոտուց, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Աբաիշվիլին։
Նրա խոսքով՝ այս պահին Ռուսթավի է վերադառնում 61 մարդ։
«Փրկարարները շատ լավ աշխատեցին, մեզ արագ դուրս բերեցին, և մենք գալիս ենք Ռուսթավի։ Մենք երկու մասի էինք բաժանված, մի մասը ճամբարում էր, նրանք հանգստանում էին, իսկ մյուս մասը գնաց դեպի Ուձիրո լիճը։ Մենք սովորականի պես վերադարձանք լճից, բայց չկարողացանք ճամբար վերադառնալ։ Մենք ընդհանուր առմամբ 61 հոգի ենք և բոլորս լավ ենք»,- ասել է Վախո Աբաիշվիլին։