Ռուսթավիի պարեկային ոստիկանությանը փոխանցվել են նոր մեքենաներ
Ռուսթավիի պարեկային ոստիկանությանը փոխանցվել են նոր մեքենաներ

Պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեն պարեկային ոստիկանության Քվեմո Քարթլիի գլխավոր բաժնին է փոխանցել նոր սեդան տեսակի, հիբրիդային շարժիչով 10 ավտոմեքենա։

Նախարարությունում ոստիկանական ենթակառուցվածքների բարելավման նպատակը ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացումն է և ոստիկանների համար ավելի լավ, հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը։

Վաժա Սիրաձեն աշխատանքային հանդիպում է ունեցել պարեկային ոստիկանության Քվեմո Քարթլիի գլխավոր բաժնի աշխատակիցների հետ, նրանց տեղեկացրել նախատեսվող և ընթացիկ ծրագրերի մասին և համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքային գործընթացի վերաբերյալ։ Վաժա Սիրաձեն այցելել է նաև Պարեկային ոստիկանության բաժանմունքի Ռուսթավիի միասնական սպասարկման կենտրոն և զրուցել անձնակազմի հետ։

Նշենք, որ նոր մեքենաները խնայող են, ինչը կնվազեցնի վարչական ծախսերը, մասնավորապես՝ վառելիքի և սպասարկման ծախսերը։ Միևնույն ժամանակ, նոր մեքենաներն ունեն նվազագույն արտանետումներ և էկոլոգիապես մաքուր են:

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար թարմացնում է ավտոպարկը։ Նախորդ տարի ոստիկանության ստորաբաժանումների պարկը համալրվել է մինչև 700 նոր ավտոմեքենայով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։