Ռուսթավիի մետաղաձուլական գործարանի տարածքում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել
Ռուսթավիի մետաղաձուլական գործարանի տարածքում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել

Ռուսթավիի մետաղաձուլական գործարանի տարածքում պայթյունի հետևանքով մահացել է 60-ամյա տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 18:00-ին:

Գործարանում պարզաբանում են, որ պայթյունը տեղի չի ունեցել արտադրական գործընթացի ժամանակ և անհայտ իրը պայթել է բակում:

«Ձեռնարկության տարածքում անհայտ ծագման սարքավորում է պայթել, սակայն դա արտաքին տարածք է և ոչ թե արտադրամասը: Հետաքննությունը սկսված է, և մեզ համար կարևոր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել», – ասել է գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սալոմե Չխեիձեն:

Ներքին գործերի նախարարությունը գործով իրականացնում է հետաքննություն: