Ռուսթավիի քաղաքապետարանից հայտնում են, որ ջրահեռացման համակարգը գործում է, իսկ կենտրոնական փողոցներն արդեն մաքրվել են ջրից
Ռուսթավիի քաղաքապետարանում հայտարարում են, որ հորդառատ անձրեւի ժամանակ քաղաքի մի քանի վայրերում ջրի կուտակումն առաջացել է առատ տեղումների պատճառով, որին նախորդել է ուժեղ քամին։
Ըստ իրենց իսկ տեղեկությունների՝ ջրահեռացման համակարգը գործում է, և Յագլուջիի լանջին գտնվող ջրահեռացման կենտրոնական ջրանցքը քաղաքը փրկել է լուրջ խնդիրներից։
«Այս պահին քաղաքապետարանի բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են, և կենտրոնական փողոցներն արդեն մաքրվել են ջրից»,- ասացին Ռուսթավիի քաղաքապետարանից։
Ռուսթավիում հորդառատ անձրեւն այսօր երեկոյան խնդիրներ է ստեղծել։ Հորդառատ տեղումների հետևանքով մի քանի փողոցներ հեղեղվել են։