Ռուսթավիի գլխավոր տոնածառը հանդիսավոր վառվեց
Ռուսթավիի գլխավոր տոնածառը հանդիսավոր վառվեց

Ռուսթավիի գլխավոր տոնածառը հանդիսավոր կերպով վառվել է քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող ամանորյա գյուղում։ Միջոցառմանը մասնակցել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն։

Միջոցառումը երերաժշտական ձևավորել է «Տուտարչելա» համույթը։ Տոնածառի վառումից առաջ մնացած վարկյանները միաձայն հաշվել են քաղաքի գլխավոր հրապարակում հավաքվածները։ Միջոցառումն ավարտվել է հրավառությամբ։

Ռուսթավի ամանորյա գյուղում տոնական միջոցառումները կանցկացվեն դեկտեմբերի 10-ից հունվարի 1-ը՝ ամեն օր նոր ծրագրով։ Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, համերգով հանդես կգան «Վրացական ձայները» և «Ռեգիոն» համույթները։