Ռուսթավիի արխեոլոգիական արշավախումբը Հայոց և վրաց Թամար թագուհու հոր՝ Գիորգի III-րդի ժամանակաշրջանի մետաղադրամ է հայտնաբերել

17:43, 19.08.2026
Ռուսթավիի արխեոլոգիական արշավախումբը Ռուսթավիի միջնադարյան պալատի դահլիճում Թամար թագուհու հոր՝ Գիորգի III-ի ժամանակաշրջանի մետաղադրամ է հայտնաբերել:
Այս մասին սոցիալական ցանցում տեղեկացնում է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն:
«Ռուսթավիում քաղաքի մեծ պատմությունը հաստատող ևս մեկ հայտնագործություն ունենք:
Մեր արխեոլոգիական արշավախումբը Ռուսթավիի միջնադարյան պալատի IV դահլիճում Թամար թագուհու հոր՝ Գիորգի III-ի ժամանակաշրջանի մետաղադրամ է հայտնաբերել:
Մետաղադրամը 12-րդ դարի վրացական դրամագիտության (նումիզմատիկայի) եզակի նմուշ է:
Արշավախումբը շարունակվում է, և մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսթավիի պատմական բերդի և պալատի պահպանման-վերականգնման (կոնսերվացիա-ռեստավրացիայի) նախագծի վրա», — գրում է Նինո Լացաբիձեն:

Նմանատիպ