Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ բերման է ենթարկվել Զվիադ Կուպրավան
Զվիադ Կուպրավան Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ բերման է ենթարկվել:
Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, Զվիադ Կուպրավան գնացել էր Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ և բողոքել Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկման դեմ:
Զվիադ Կուպրավան բանտի պատին կատարում էր «Ազատություն Միշային» մակագրությունը, ինչը թույլ չտվեցին իրավապահները:
Ինչպես պարզաբանեց ոստիկանապետը, Զվիադ Կուպրավան վարչական կալանքի տակ է, տեղի է ունեցել օրենքի խախտում, քանի որ բանտի պատին մակագրություն անել չի թույլատրվում: