Ռուսթավի-Թբիլիսի երթուղային տաքսիների վարորդների մի մասը դադարեցրել է աշխատանքը
Ռուսթավի-Թբիլիսի երթուղային տաքսիների վարորդների մի մասը դադարեցրել է աշխատանքը

Ռուսթավի-Թբիլիսի երթուղային տաքսիների վարորդների մի մասը դադարեցրել է աշխատանքը: Միկրոավտոբուսների վարորդների խոսքով, իրենք պահանջում են նվազեցնել իրենց վարձավճարը, որին ընկերությունը չի համաձայնվում և նրանցից պահանջել է դադարեցնել աշխատանքը: Վարորդների փոխանցմամբ, իրենք ամեն օր պետք է ընկերությանը վճարեն 55 լարի, սակայն ուղևորահոսքը նվազել է և 40 լարիից ավել չեն կարողանա վճարել:

Երթուղային տաքսիների աշխատանքի դադարեցման վերաբերյալ տեղեկություն է տարածել «Ինտերտրանս» ընկերությունը:

«Ինչպես տեղեկացված եք, ամռան ընթացքում ուղևորահոսքի նվազեցման պատճառով վարորդներն այնպես էլ ավելի քիչ վարձավճար են տալիս: Ինչ վերաբերում է «Ալդագիի» երթուղային գծին աշխատող վարորդների մի մասին պահանջին՝ պլանային վճարումը նվազեցնելու վերաբերյալ, երկու օր առաջ ընկերության և վարորդների միջև կայացավ համաձայնություն: «Ինտերտրանս» ընկերության ղեկավարությունը համաձայնեց պլանային վարձավճարի վերաբերյալ վարորդների պահանջին, սակայն այսօր նրանք ընդհանրապես հրաժարվեցին այն վճարել: Ընկերությունը մի քանի անգամ տվեց բանավոր նախազգուշացում, սակայն՝ ապարդյուն: Համապատասխանաբար, ընկերությունը որոշում կայացրեց այս երթուղիի վրա աշխատող մի քանի միկրոավտուբուսի աշխատանքը դադարեցնելու մասին: Ոչ մի վարորդ ազատված չէ աշխատանքից: Ինչ վերաբերում է ուղևորներին, նրանք տեղաշարժի խնդիր չեն ունենա»,- ասվում է հայտարարության մեջ: