Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է չորս մարդ
Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է չորս մարդ

Չորս մարդ է տուժել Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով:

Ականատեսների խոսքերով, Թբիլիսիից դեպի Ռուսթավի ընթացող BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր երեք մարդ, դուրս է եկել երթևեկելի հակառակ մասը և բախվել Nisan մակնիշի ավտոմեքենային:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Վթարի պատճառով մինչև հիմա փակ է Թբիլիսի-Ռուսթավի մայրուղին: