«Ռուսթավի ազոտի» աշխատակիցների և վարչակազմի միջև ընթանում են բանակցություններ
Ռուսթավիում, «Ռուսթավի ազոտի» աշխատակիցների և վարչակազմի միջև ընթանում են բանակցություններ:
Գործարանի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով, շենք է մտել տասը հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ:
Գործադուլավորները գործարանի ղեկավարության առաջարկին սպասում են դրսում: Վարչակազմի պահանջով հանդիպումն անց է կացվում առանց միջնորդների:
Ըստ գործարանի աշխատակիցների, բանակցությունների արդյունքից է կախված, «Ռուսթավի ազոտը» կվերսկսի թե ոչ իր աշխատանքը: