Ռուսթավի 2-ի կողմից օգտագործված արտահայտությունները սադրանք են, որոնք ուղղված են Վրաստան-Ռուսաստանի հարաբերություններում գոյություն ունեցող այն էլ բարդ իրավիճակը էլ ավելի սրելուն. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Ռուսթավի 2-ի կողմից օգտագործված արտահայտությունները սադրանք են, որոնք ուղղված են Վրաստան-Ռուսաստանի հարաբերություններում գոյություն ունեցող այն էլ բարդ իրավիճակը էլ ավելի սրելուն,-նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
«Դատապարտում ենք «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կողմից օգտագործված արտահայտությունները, որոնք ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ և իրենից ներկայացնում են սադրանք, որն ուղղված է Վրաստան-Ռուսաստանի հարաբերություններում գոյություն ունեցող այն էլ բարդ իրավիճակը էլ ավելի սրելուն:
Կոչ ենք անում միջազգային հասարակությանը և մամուլի ազատության հարցերով աշխատող բոլոր միջազգային կազմակերպությանը, համապատասխան գնահատական տալ հեռուստատեսության և կոնկրետ այն լրագրողի արարքին, որն անտեսել է միջազգային մասնագիտական նորմերը և չափանիշները:
Պարզ է, որ ընթանում է նպատակաուղղված ապակայունացման զգացողության ամրապնդում, այն ֆոնին, երբ Վրաստանի իշխանությունները երկրի ազգային հետաքրքրություններից ելնելով փորձում է լարվածության ապաէսկալացում»,-նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: