«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն և մի քանի աշխատակից ազատվել են աշխատանքից,- այս մասին այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է ալիքի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան:
Նրա խոսքով, ազատվել են Գիորգի Լափերաշվիլին, Գիորգի Գաբունիան և այլ աշխատակիցներ:
Պաատա Սալիան մամլո ասուլիսին դրա պատճառ է անվանել շահերի բախումը:
Նրա խոսքով, ևս մի քանի աշխատակից կազատվի արձակուրդից վերադառնալուց հետո: