«Ռուսթավի 2» հեռուստաալիքը տարածում է հայտարարություն, որով արձագանքում է Գիորգի Գաբունիայի արտահայտությանը: Հեռուստատեսության հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ:
«Լրագրող Գիորգի Գաբունիայի կողմից, «պոստսկրիպտում» հաղորդման ժամանակ արված հայտարարության կապակցությամբ, ցանկանում ենք ֆիքսել հեռուստատեսության դիրքորոշումը: Առաջին հերթին ներողություն ենք խնդրում հեռուստադիտողներից միջադեպի կապակցությամբ, գտնում ենք, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած արժեք պաշտպանելու համար լրագրողը, նույնիսկ սեփական հեղինակային հաղորդման ժամանակ, սեփական դիրքորոշումը արտահայտելու ժամանակ պետք է պաշտպանի ալիքի խմբագրական քաղաքականությունը և բարձր վարկանիշ ունեցող եթերին հարիր էթիկայի պահանջները: Արտահայտման ձևը, այդ թվում սուր և սադրիչ, թույլատրվում է այն իրավիճակում, երբ տեղավորվում է ալիքի կողմից սահմանված և ընդհանրապես հասարակությունում հաստատված էթիկայի շրջանակներում:
Նույնպես կարևոր է սեփական հեղինակային հայտարարություն անելու ժամանակ, լրագրողը նախատեսի հեռուստատեսության հետ կապված պայմանների կոնտեքստը: Գտնում ենք, որ Գիորգի Գաբունիայի արտահայտման ձևը չի համապատասխանում մեր ալիքի կողմից հաստատված բարձր չափանիշներին և այդ հարցը քննարկելու է ալիքի ինքնակառավարման մարմինը:
Բացի այդ, հեռուստատեսությունը կտրականապես անթույլատրելի է համարում Վրաստանի իշխանությունների կողմից հարձակումները և սպառնալիքները պատասխան խիստ արձագանքի կապակցությամբ: Հաղորդավարի կողմից էթիկայի չափանիշների խախտման պատճառով, իշխանությունների կողմից նման հայտարարությունները և սպառնալիքները պատասխան արձագանքի մասին, սահմանադրությամբ ապահովված արտահայտման ազատության սահմանափակում է, մամուլի ազատության մեջ խառնվել և ցենզուրի օրինականացում: Կոչ ենք անում հասարակությանը, լրագրողի կողմից էթիկայի չափանիշների խախտման քննարկումից բացի, արձագանքի իշխանությունների հայտարարությանը»,-նշված է Ռուսթավի 2-ի հայտարարության մեջ: