Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի առջև ավարտվել է բողոքի ցույցը և վերականգնվել երթևեկությունը
Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի առջև ավարտվել է բողոքի ցույցը և վերականգնվել երթևեկությունը

Ընդդիմության ներկայացուցիչների կողմից կազմակերպված ցույցից հետո, Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի առջև վերականգնվել է երթևեկությունը:

Ընդդիմադիր առաջնորդների ելույթներն ավարտվել են և տեղում մնում է ցույցի մի քանի մասնակից:

Ցույցի մասնակիցներն այսօր բողոքել են «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության դեմ և պահանջել նրան ազատ արձակել: