Ռուսթավելու պողոտայում բացվել է ճանապարհը: Տարածքից դուրս են բերվել ավտոբուսները, որոնք բաժանում էին երկու ցույցի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, հակառկուպացիոն ցույցի մասնակիցները տեղափոխվել են խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ գտնվում է «Թբիլիսի պրայդի» դեմ ցույցի մասնակիցների մի խումբը:
Խորհրդարանի առջև են նաև իրավապահները:
Ցույցին գտնվում են նաև քաղաքական գործիչներ: Մասնավորապես, «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները: