Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում ընթացող բողոքի ցույցերն ավարտված են: Այժմ անցկացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Խորհրդարանի հարակից տարածքում ողջ գիշերվա ընթացքում գտնվում էին հակաօկուպացիոն ակցիայի մասնակիցները, որոնք ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով արդեն 20 օր է անցկացնում են ցույցեր և Լևան Վասաձեն և նրա կողմնակիցները, որոնք բողոքում էին ԼԳԲՏ անձանց կողմից նախատեսված Արժանապատվության երթի դեմ: