Ռուսթավելիի պողոտայում հայտնվել են ջրցան մեքենաներ և հատուկ նշանակության ջոկատայիններ

Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում հայտնվել են ջրցան մեքենաներ և հատուկ նշանակության ջոկատայիններ: Այս մասին փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:

Հիշեցնենք, Ռուսթավելիի պողոտայում իրավիճակը լարված է: Հակաակցիայի մասնակիցները փորձում են հասնել խորհրդարանի շենքի մոտ կանգնած ցուցարարների մոտ: