Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կրկին մի քանի ժամով կսահմանափակվի
Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կրկին մի քանի ժամով կսահմանափակվի

Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 6-ին ժամը 00:00-06:00-ն Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, կրկին կսահմանափակվի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նրանց տվյալներով՝ տրանսպորտային միջոցները հնարավոր կլինի շարժվել Լեոնիձեի, Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձեի, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով։ Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։

«Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մաղաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրոյի Ռուսթավելի կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ.

«Մետրո «Ռուսթավելի» կայարանի շրջակայքից դեպի Ազատության հրապարակ գնացող մասնավոր մեքենաները կշարժվեն Ռուսթավելի պողոտայով, ձիթենու պտղատու ծառի մոտ թեքվելուց հետո՝ Միխեիլ Ջավախիշվիլի փողոցով և Քուռ գետի աջ ափով»,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։