Խորհրդարանի շենքի դիմաց ցույցը վերսկսվելու է ժամը 16:00-ին
Խորհրդարանի շենքի դիմաց ցույցը վերսկսվելու է ժամը 16:00-ին

Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում ցույցը վերսկսվելու է հունիսի 1-ին ժամը 16:00-ին: Այս մասին հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Զվիադ Կուպրավան:

Նրա խոսքերով, Զազա Սարալիձեն գիշերելու է խորհրդարանի շենքի մոտ: Կուպրավայի հայտարարությամբ, նա նույնպես մնալու է Ռուսթավելիի պողոտայում:

Զվիադ Կուպրավան դիմել է ցուցարարներին, ով ցանկություն ունի մնալու Ռուսթավելիի պողոտայում թող մնա, իսկ ով դժվարանում է գիշերել բաց երկնքի տակ, թող գնա տուն և ցույցին միանա ժամը 16:00-ին: