Ռուսթավելիի պողոտայում, առևտրի կենտրոնի նկուղում գտվող Զդանավիչ եղբայրների կողմից նկարած պանոն ամբողջությամբ ոչնչացված է
Թբիլիսիում, նախկին «սպաների տանը» տեղակայված առևտրի կենտրոնի նկուղում գտվող պանոն, որը պատկանում էր լեհ նկարիչներ, Զդանավիչ եղբայրներին, ամբողջությամբ ոչնչացված է: Այս մասին հայտնել են մշակութային ժառանգության գործակալությունում:
Նկուղը դիտել են փորձագետները: Փորձաքննության նախագծի մասնակից Սանդրո Ռուբաշվիլիի խոսքերով, ամբողջությամբ ջնջվել է և վերականգնմանը ենթակա չէ 20 քառակուսի մետր տարածք ունեցող պատը, որի վրա գտնվում էր պատմական պանոն:
Լրատվության վրա արձագանքել է մայրաքաղաքի վերահսկման ծառայությունը, որը հավանաբար միջադեպի կապակցությամբ կանգնեցնելու է քրեական պատասխանատվության հարց: Փորձաքննության նախագիծը պատրաստվել է երկու տարի առաջ:
Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր, Սալոմե Զուրաբիշվիլին, ով այցելել է դեպքի վայր, հայտարարել է, որ հանցագործները պետք է պատժվեն: Ինչպես Զուրաբիշվիլին ասել է լրագրողներին, նա տարածքը ծրագրում էր դիտել մի քանի ամիս առաջ, սակայն չի հասցրել և այս լուրը հայտնել է մշակութային ժառանգության գործակալությանը:
Մշակութային ժառանգության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն այս փաստը համարել է վանդալիզմ և հայտարարել, որ մեղավորները անպայման կպատժվեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan