Ռուսթավելիի անվան թատրոնում ընթանում է «Վրաստանը նախ և առաջ» հասարակական նոր շարժման հիմնադիր ժողովը
Ռուսթավելիի անվան թատրոնում ընթանում է «Վրաստանը նախ և առաջ» հասարակական նոր շարժման հիմնադիր ժողովը

Ռուսթավելիի անվան թատրոնում տեղի է ունենում հասարակական նոր շարժման՝ «Վրաստանը նախ և առաջ» պահպանողական միավորման հիմնադիր ժողովը։

Ինչպես նշվեց, այսօրվա միջոցառմանը կներկայացվի նախաձեռնող խումբը։

Հասարակական շարժման հիմնադիրների կարծիքով՝ դա լինելու է լայն հասարակական շարժում, որը համախմբվելու է կոնկրետ արժեհամակարգի շուրջ։

Ըստ իրենց իսկ հայտարարության՝ կստեղծվի հզոր կազմակերպված ուժ, որն արժանապատվորեն կդիմակայի երկրին սպառնացող վտանգներին։