Ռուսթավելի պողոտայում տուժել է Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը

23:00, 02.12.2024

Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը տուժել է այն բանից հետո, երբ Ռուսթավելի պողոտայում ոստիկանական միջոցառումների ժամանակ իրավապահները գազի պարկուճ են օգտագործել։

Լրագրող Թեո Խուբուլավան, օպերատորներ Լևան Քարթվելիշվիլին և Բադրի Գամրեկելաշվիլին շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել։

Այս պահին առաջին ալիքի նկարահանող խումբն իրեն լավ է զգում և շարունակում է աշխատանքը ակցիայից։

Նմանատիպ