Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Իրակլի Խոմասուրիձեին, որպես խափանման միջոց սահմանվել է բանտարկություն
Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը, Իրակլի Խոմասուրիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է բանտարկությունը։
Նիստին մեղադրող կողմը կալանավորման միջնորդություն է ներկայացրել։ Դատախազի խոսքով՝ եղել են նոր հանցագործություն կատարելու, վկաների վրա ազդելու սպառնալիքներ։ Պաշտպանական կողմը պահանջել է մեղադրյալին ազատ արձակել առանց խափանման միջոցի, իսկ որպես այլընտրանք՝ 1000 լարի գրավի դիմաց։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատավոր Լաշա Կլդիաշվիլին ամբողջությամբ կիսել է մեղադրող կողմի դիրքորոշումը։
Տեղեկացնենք, որ Ռուսթավելի պողոտայում՝ Քաշվեթի եկեղեցու մոտ, Խոմասուրիձեն ֆիզիկապես առերեսվել է «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլիի հետ։