Ռուսթավելի պողոտայում ոստիկանի վրա հարձակվելու և հավաքի ժամանակ գույքը վնասելու փաստերի համար մեղադրյալին խափանման միջոց է սահմանվել կալանքը
Ռուսթավելիի պողոտայում մարտի 7-ին, 8-ին, 9-ին տեղի ունեցած հանրահավաքում ոստիկանի վրա հարձակվելու և գույքը վնասելու մեջ մեղադրվող Լազարե Գրիգորիադիսին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Որոշումը Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակվել է քիչ առաջ։
Որոշումն ընդունվել է դահլիճում ներկաների, այդ թվում՝ ակտիվիստների դժգոհությամբ ու աղմուկով։
Ամբաստանյալը մասամբ խոստովանեց առաջադրված մեղադրանքը:
Ըստ դատախազի՝ գործում առկա ապացույցները հաստատում են ներկայացված հանցանքը։
Քննության տվյալներով՝ 21-ամյա Լազարե Գրիգորիադիսը բողոքի ակցիայի ժամանակ քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ եւ այսպես կոչված Մոլոտովի կոկտեյլներ, ինչի հետեւանքով տուժել են իրավապահները: Քննության համաձայն՝ մեղադրյալը հրկիզել է ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան։