Ռուսթավելի պողոտայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցել են ԵՄ ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները
Ռուսթավելի պողոտայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցել են ԵՄ ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները

Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային մասնակցել են ԵՄ անդամ ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը, Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միկելսոնը, Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը, ինչպես նաև Ֆինլանդիայի և Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ։

Եվրամիության երկրների խորհրդարանների ներկայացուցիչների ելույթներից հետո Ռուսթավելի պողոտայում հնչեցին Վրաստանի եւ Եվրամիության օրհներգերը։