Ռուսթավելի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը և վրաններ բացել (ֆոտո)
17:08, 23.02.2021
Կառավարության վարչության առջև հավաքված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ցուցարարները տեղափոխվել են Ռուսթավելու պողոտա, խորհրդարանի շենքի առջև:
Ցույցի մասնակիցները փակել են ճանապարհի երթևեկելի մասը: Նրանք տեղում բացել են վրաններ:
Ցույցի մասնակիցներն այսօր բողոքում էին «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության դեմ և պահանջում նրան ազատ արձակել: