Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաների ժամանակ չորս իրավապահ վիրավորվել է։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք վիրավորվել են բութ առարկայով՝ հիմնականում գլխի շրջանում։
Ներքին գործերի նախարարությունում հաստատում են իրավապահների վիրավորման փաստը։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք չորսն էլ տնային բուժում են ստանում։
Ռուսթավելի պողոտայում հանրահավաքին հավաքվածները բողոքել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Հանրահավաքում իրավիճակը մի քանի անգամ լարվեց։ Ժամանակ առ ժամանակ բախումներ ու առերեսումներ են տեղի ունեցել ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև։