Ռուսթավելի պողոտայում ամանորյա լուսավորություն տեղադրելու պատճառով ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 5-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն Ռուսթավելի պողոտայում, Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ ճանապարհահատվածում կսահմանափակվի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Լեոնիձեի, Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձեի, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով. Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։
Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մաղաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրո «Ռուսթավելի» կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ:
Մետրո «Ռուսթավելի» կայարանի շրջակայքից դեպի Ազատության հրապարակ գնացող մասնավոր մեքենաները Ռուսթավելիի պողոտայով, Ձիթենու մոտ թեքվելուց հետո կշարժվեն Միխեիլ Ջավախիշվիլի փողոցով և Քուռ գետի աջ ափով»,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։