Ռուսթավելի պողոտայի մի մասում և Ազատության հրապարակում երթևեկությունը սահմանափակ է
Ռուսթավելի պողոտայի մի մասում և Ազատության հրապարակում երթևեկությունը սահմանափակ է

Հոկտեմբերի 23-ին նախատեսված միջոցառման պատճառով Ռուսթավելի պողոտայում՝ Ճանտուրիայի փողոցից մինչև Ազատության հրապարակ, սահմանափակվել է երթևեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Կոտե Ափխազիի և Շալվա Դադիանիի փողոցներից Ազատության հրապարակի ուղղությամբ երթեւեկությունն արգելված է։

«Երթևեկությունը հնարավոր է մինչև Բարաթաշվիլի կամրջի թեքահարթակը և Ռուսթավելի պողոտայից դեպի Ճանտուրիա փողոց ճանապարհահատվածում։ Քուռ գետի աջ և ձախ ափերից Ազատության հրապարակ գնացող մեքենաները կարող են շարժվել դեպի Պուշկինի փողոցի սկիզբ: Բարաթաշվիլի փողոցից Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է Թաբուկաշվիլի փողոցից օգտվելով։ Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը թույլատրված է մինչև Ճանտուրիա փողոց առկա ճանապարհահատվածը։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա Ռուսթավելիի պողոտայով շարժվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները Ճանտուրիա փողոցից կշարժվեն Վիրսալաձեի փողոց, կանցնեն Քուռ գետի աջ ափով և կշարժվեն դեպի Բարաթաշվիլի կամրջի թեքահարթակ: Թբիլիսի-Կոջորի մայրուղուց Ազատության հրապարակի ուղղությամբ շարժվող հասարակական տրանսպորտը կանգ կառնի Ամաղլեբա փողոցի թիվ 11 հասցեում և ուղևորներին կսպասարկի նաև նշված հասցեից հակառակ ուղղությամբ։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։