Ռուսթավելի պողոտան Մթածմինդայի այգին կապող ճոպանուղու շինարարությունը կավարտվի 2023 թվականի վերջին
Ռուսթավելի պողոտան և Մթածմինդայի զբոսայգին կապող ճոպանուղու շինարարությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։
Նրա խոսքով, ճոպանուղին չորս րոպեում մեկ երթուղի կանցնի եւ ժամում կսպասարկի մոտավորապես 1100 ուղեւորի։
«Նշված նախագծի իրականացումը մենք սկսել ենք 2021 թվականին: Կարծում եմ՝ դա կլինի մեր քաղաքի այցեքարտերից մեկը, երբ ավարտվի նշված նախագիծը։ Ինչ վերաբերում է Մթածմինդային, ապա նոր կայանի շինարարական աշխատանքները շարունակվում են։ Նշված ծրագրի հետ կապված որոշակի դժվարություններ կային՝ մի քանի ընտանիքի ստիպված էինք տեղահանել տարածքից, որպեսզի աշխատանքներն ապահով իրականացվեն և շահագործման հանձնելուց հետո վտանգ չլինի։ Մթածմինդայի պուրակից Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ և հակառակը հնարավոր կլինի հասնել չորս րոպեի ընթացքում։ Ճոպանուղին ժամում սպասարկելու է մոտավորապես 1100 ուղեւորի, ինչը շատ կարեւոր է։ Աշխատանքները կավարտվեն 2023 թվականի վերջին»,- ասել է Կախա Կալաձեն։
Ռուսթավելի պողոտան Մթածմինդայի այգին միացնող ճոպանուղով կաշխատի 21 գոնդոլ։ Ճանապարհը ծածկելու միջին արագությունը կկազմի 4,07 րոպե, իսկ երթուղու երկարությունը՝ 845,55 մետր։