«Ռուսթավելի» մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ ծեծի են ենթարկել երկու երիտասարդ տղամարդու, ձերբակալվել է մի մարդ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Ռուսթավելի» մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ ծեծի են ենթարկել երկու երիտասարդ տղամարդու, ձերբակալել է մի մարդու: Այս լուրը առաջին ալիքի մոտ հաստատել են ՆԳՆ-ում:
Գերատեսչության լրատվությամբ, միջադեպին մասնակից անձը՝ Ն. Չ.-ն փորձում էր թաքնվել և նրան ձերբակալել են Վաշլիջվարիի գերեզմանոցի տարածքում:
Մետրոկայանում տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել առաջին ալիքի լրագրող, Թեոնա Մանագաձեն, ով նկարահանել է ծեծկռտուքը:
Միջադեպի կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել խուլիգանության հոդվածով: