«Ռուսթավելի» մետրոկայանը ժամանակավոր դադարեցրել էր ուղևորների սպասարկումը
«Ռուսթավելի» մետրոկայանը մոտավորապես 15 րոպե (21:15-21:30) դադարեցրել էր ուղևորների սպասարկումը:
Մետրոպոլիտենի և պարեկային ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին հայտնել են, որ շարժասանդուղքը վնասվել է և անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցվել է սպասարկումը:
Առաջին ալիքի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ տիպի տեխնիկական խնդիր կար, սակայն մանրամասների մասին մետրոպոլիտենի աշխատակիցները չեն խոսել:
Նշենք, որ այս պահին Ռուսթավելի մետրոն աշխատանքը շարունակում է բնականոն հունով: