Ռուստեմ Ումերովը հայտարարում է, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են հասել ռազմագերիների փոխանակման հարցում և քննարկել են Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը

19:12, 16.05.2025

Ուկրաինայի պաշտպանության նախարարի հայտարարությամբ՝ Ռուսաստանn և Ուկրաինան համաձայնության են հասել «1000/1000» ձևաչափով ռազմագերիների փոխանակման հարցում։

Այս մասին Ռուստեմ Ումերովը հայտարարել է Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում։

«Մենք գիտենք ամսաթիվը, բայց առայժմ այն չենք հայտարարի», – նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են հրադադարի բոլոր ձևաչափերը։ Ուկրաինական պատվիրակության ղեկավարը նշել է, որ մանրամասների վերաբերյալ նա կխոսի ավելի ուշ։

Նրա հայտարարությամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը։

Նմանատիպ