Ռուսներին չի հաջողվի կանխել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային. Ջեյք Սալիվան
Ռուսներին չի հաջողվի դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի խոսքով՝ եթե նույնիսկ ռուսական զորքերը ռմբակոծեն ԱՄՆ-ի ռազմական բեռները, դա չի հանգեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնության հետաձգմանը։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ ռուսական զորքերը ռմբակոծել են ԱՄՆ-ից և Եվրոպայից Ուկրաինային մատակարարվող ռազմական մատակարարումները:
«Մենք Ուկրաինային սպառազինությունների մատակարարման դիվերսիֆիկացված և հուսալի շղթա ունենք։ Ուստի, եթե նույնիսկ ռուսներին հաջողվի Ուկրաինայի տարածքում ծածկել կողմերից մեկին, սկզբունքորեն, ռազմավարական առումով, դա մեզ չի խանգարի ռազմական օգնություն ցուցաբերել»,- ասել է Սալիվանը։