Ռուսները սպանել են Ուկրաինայի որոշ քաղաքների քաղաքապետին. Վոլոդիմիր Զելենսկի
Ռուսները սպանել են ուկրաինական որոշ քաղաքների քաղաքապետերին, այս մասին The Economist ազդեցիկ հրատարակությանը տված հարցազրույցում, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը ոչինչ չգիտի Ուկրաինայի ներկայիս իրադարձությունների մասին։
Զելենսկին ասել է, որ Կրեմլը վերահսկում է ողջ տեղեկատվական տարածքը։ Նրա խոսքով, Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես Դոնբասում 2014 թվականին:
«Ռուսները արգելափակել են մեր օգնությունը Մարիուպոլին, Մելիտոպոլին, Բերդյանսկին, Խերսոնին, Խարկովին։ Սակայն նրանք չեն կարող վերահսկել քաղաքները։ Մելիտոպոլում և Բերդյանսկում ռուսներն անցնում են ռուբլու վրա: Քաղաքապետեր են առևանգում: Նրանցից ոմանք սպանվել են։ Մենք չենք կարող գտնել մի քանիսին: Մենք գտել ենք մի քանիսին և նրանք մահացել են։ Ոմանք փոխվել են։ Նրանք անում են նույնը, ինչ արեցին Դոնբասում 2014 թվականին: Նույն մարդիկ իրականացնում են նույն գործողությունները։ Սրանք նույն մեթոդներն են»,- ասել է Զելենսկին։