Ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնական թաղամասը
Ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնական թաղամասը

Ռուսները ռմբակոծել են Խարկովի կենտրոնական թաղամասը, կան զոհեր:

Տեղեկությունը տարածում է Խարկովի շրջանային ռազմական նահանգի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ ռուսները հրթիռ են արձակել Խարկովի կենտրոնական թաղամասերից մեկում։

«Տուժել է 18 մարդ, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ցավոք, մեկ մարդ տեղում մահացել է։ Փրկարարներն այժմ աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Բնակչությանը խնդրում եմ հատկապես ուշադիր լինել: Ինչպես տեսնում եք, հակառակորդը մեծացրել է բնակելի շրջանների վրա հարձակումների ինտենսիվությունը։ Մի անտեսեք տագնապի ազդանշանը»,- ասել է Սինեգուբովը։