Ռուսները կրակել են «Ազովստալ» գործարանի տարածքում տարհանման մեքենայի վրա
Ռուսները կրակել են «Ազովստալ» գործարանի տարածքում տարհանման մեքենայի վրա, ինչի արդյունքում մեկ մարտիկ է զոհվել, կան տուժածներ։
Այս մասին տեղեկություն են տարածել ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով «Ազովի» մարտիկների հայտարարության վրա։
«Ազովստալ» գործարանի տարածքում հրադադարի ընթացքում ռուսները, որոնք կրակում էին հակատանկային համակարգերից, դիպել են խաղաղ բնակչության ուղղությամբ շարժվող տարհանման մեքենային։ Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարտիկ, իսկ վեցը վիրավորվել է», – ասվում է «Ազովի» մարտիկների հայտարարության մեջ։