Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 6632 մարդու մոտ
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 6632 մարդու մոտ

Արդեն 9-րդ օրն է, Ռուսաստանում ամեն օր արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը պակաս է 7000-ից:

Ռուսաստանի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի փոխանցմամբ, վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 6632 մարդու մոտ:

Համավարակի մեկնարկից հետո Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 674 000 մարդ:

Վերջին մեկ օրում այստեղ վարակի զոհ է դարձել 168 մարդ: Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 10 027-ի:

Համավարակի մեկնարկից հետո, Ռուսաստանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 446 000 մարդ: