Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 290 նոր դեպք, մահացել է 456 մարդ
Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 290 նոր դեպք, մահացել է 456 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 19 290 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում ռուսական մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

Ռուսական մամուլը գրում է, որ վարակման նման ցածր ցուցանիշ նոյեմբերի 3-ից հետո արձանագրվել է առաջին անգամ:

Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 456 մարդ: Համավարակի մեկնարկից հետո Ռուսաստանում կորոնավիրուսից զոհվել է 69 918 մարդ: Այս մասին Ռուսաստանում բուժումը շարունակում է 518 009 մարդ: Համավարակի մեկնարկից հետո, երկրում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 3 150 763 մարդ: