Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 11 115 նոր դեպք, մահացել է 202 վարակակիր
Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 11 115 նոր դեպք, մահացել է 202 վարակակիր: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրությամբ, հոկտեմբերի 7-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուս է ախտորոշվել մեկ միլիոն 248 հազար մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 995 275 պացիենտ, մահացել՝ 21 865-ը: