Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել է 26 097 մարդու մոտ, զոհվել է 561 հիվանդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 561 մարդ: Կորոնավիրուս է ախտորոշվել 26 097 մարդու մոտ:
Համապատասխան տվյալները հրապարակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրությամբ, դեկտեմբերի մեկի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 2 միլիոն 515 հազար մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է մեկ միլիոն 981 հազար մարդ, մահացել՝ 44 159-ը: