Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 577 մարդ: Կորոնավիրուս է ախտորոշվել 26 689 մարդու մոտ:
Համապատասխան տվյալները հրապարակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրությամբ, դեկտեմբերի 15-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օր երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 2 միլիոն 707 հազար մարդու մոտ, նրանցից ապաքինվել է 2 միլիոն 149 հազարը, մահացել՝ 47 968-ը: