Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 28 776 նոր դեպք, մահացել է 561 վարակակիր
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 28 776 նոր դեպք, մահացել է 561 վարակակիր:
Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, դեկտեմբերի 22-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան երկու միլիոն 906 հազար դեպք, այդ թվում ապաքինվել է երկու միլիոն 319 հազարը:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 51 912 պացիենտ: