Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 27 927 նոր դեպք, մահացել է 562 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 562 մարդ: Կորոնավիրուս է ախտորոշվել 27 927 մարդու մոտ:
Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:
Պաշտոնական վիճակագրությամբ, դեկտեմբերի 10-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 2 միլիոն 569 մարդու մոտ, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է 2 միլիոն 33 հազարը, մահացել է 45 280 պացիենտ: