Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 23 652 նոր դեպք, մահացել է 454 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 23 652 նոր դեպք, մահացել է 454 պացիենտ

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 23 652 նոր դեպք, մահացել է 454 պացիենտ:

Երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 21 677 մարդ: Համապատասխան տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

Երկրի մայրաքաղաքում վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 5 027 մարդու մոտ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշված 3 355 794 մարդու մոտ, մահացել է 60 911 վարակակիր: Ապաքինված պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 2 731 129: Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից աշխարհում 4-րդ տեղում է: