Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 23 586 նոր դեպք, մահացել է 481 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 23 586 նոր դեպք, մահացել է 481 պացիենտ: Երկրում վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 23 440 մարդ: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի օպերատիվ շտաբը:
Նոր դեպքերի մեծ մասն արձանագրվել է Մոսկվայում: Երկրի մայրաքաղաքում երկուշաբթի պետք է բացվեն հանրային դպրոցները:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 568 209 դեպք, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 65 566: Վարակից ապաքինված մարդկանց թիվը կազմում է 2 960 431: