Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 15 089 նոր դեպք, մահացել է 507 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 15 089 նոր դեպք, մահացել է 507 պացիենտ:
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության հատուկ կայքէջում:
Ըստ վիճակագրության, փետրվարի 12-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս էր ախտորոշվել 4 միլիոն 42 հազար մարդու մոտ, նրանցից 3 միլիոն 559 հազարն ապաքինվել էր:
Բացի այդ, Ռուսաստանում վարակից մահացել է 79 194 պացիենտ: