Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 15 038 նոր դեպք
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 15 038 նոր դեպք

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 15 038 նոր դեպք, մահացել է 553 պացիենտ:

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակված է Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Ըստ վիճակագրության, փետրվարի 11-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 27 հազար դեպք, այդ թվում ապաքինվել է երեք միլիոն 538 հազարը:

Բացի այդ, Ռուսաստանում վարակից մահացել է 78 687 մարդ: