Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 13 433 նոր դեպք
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 13 433 նոր դեպք: Երկրում վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 18 637 մարդ, մահացել՝ 470 պացիենտ: Այս մասին տեղեկություն է տարածում տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում արձանագրված է կորոնավիրուսի 4 139 031 դեպք, այդ թվում մահացել է 82 396 վարակակիր:
Բացի այդ, երկրում վարակից ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 3 679 949:
Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման առումով աշխարհում 5-րդ տեղում է: